Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Երբ մեկնել էի Բրյուսել, Դուք այդ ժամանակ նման «խորաթափանց» և «խորիմաստ» հարցեր չտվեցիք ինձ»

«Երբ մեկնել էի Բրյուսել, Դուք այդ  ժամանակ նման «խորաթափանց» և  «խորիմաստ» հարցեր չտվեցիք ինձ»
11.02.2014 | 01:36

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ (ԿԳ նախարար)


-Պարոն Աշոտյան, երբ Դուք գնացել էիք Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլու և ԿԳ նախարար Սանիկիձեի հետ հանդիպման, էստեղի «չար-թունավոր» լրատվամիջոցները գրեցին, թե գնացել եք «քավոր-սանիկի» հետ հանդիպման:
-Ինձ նոր բռնեցրի այն մտքի վրա, թե արդյո՞ք Աշոտյան ազգանունը նման բառախաղի տեղիք տալիս է, և արդյո՞ք Վրաստանում կլինի Ձեզ նման կրեատիվ մի լրագրող, որը նման մեկնաբանություններով կանհանգստացնի վրաց նախարարին: Կարծում եմ՝ դժվար: Ինչ վերաբերում է բուն այցին, ապա ես ավանդաբար լավ հարաբերություններ ունեմ հարևան պետության նախկին և ներկա կրթության նախարարների հետ: Այդ հարաբերությունները օգտագործվել են նաև միջպետական օրակարգում եղած հարցերը լուծելու համար, հատկապես` Ջավախքում:
-Պարոն Աշոտյան, Դուք «ինքնակա՞մ» էիք գնացել, թե՞ Ձեզ հրավիրել էին:
-Ես ստացել էի տիկին նախարարից պաշտոնական հրավեր: Մինչ այդ նա եղել էր Հայաստանում` Եվրամիության շրջանակներում կազմակերպված միջոցառմանը, և ես օր առաջ պարտավոր էի պատասխան այցով, աշխատանքային օրակարգով այցելել Վրաստան:
-Ոչ թե Վրաստան, այլ տիկին նախարարին. գո՞հ եք:
-Այո, շատ գոհ եմ. եթե մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում հետևողական լինենք, վստահ եմ, որ մեր երկու պետությունների միջև կրթության ոլորտում համագործակցությունը նոր հուն կմտնի;
-Նո՛ր հուն: Հետաքրքիր է. Դուք խոսում եք տիկին նախարարից, կրթության ոլորտից, որպեսզի քողարկեք ամենակարևո՞րը: Խնդրում եմ «ցրողականությամբ» հանդես մի եկեք և ասեք` ինչո՞ւ եք հանդիպել Վրաստանի նորընտիր նախագահ Մարգվելաշվիլիին, ով դեռ չի հանդիպել մեր երկրի նախագահի հետ, բայց հանդիպում է ինչ-որ կրթության նախարարի հետ:
-Թույլ տվեք անհամեստություն անել` ես «ինչ-որ» նախարար չեմ, ես ՀՀ կրթության և գիտության նախարարն եմ: Ավելին ասեմ` «ինչ-որ» կուսակցության, այն է` «Հանրապետականի» անդամ, մի քիչ էլ գլուխ գովեմ ու ասեմ` կուսակցության վեց փոխնախագահներից մեկն եմ` արտաքին կապերի գծով: Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը, ապա շատ ջերմ հանդիպում էր, հանդիպմանը կրկնակի հմայք էր հաղորդում այն, որ Վրաստանի նախագահը նախկին կրթության և գիտության նախարարն էր:
-Բա ես էլ էդ եմ ասում, էլի՞, էս հինգ ժամ է… Ո՞վ էր նախաձեռնել նախագահի հետ հանդիպումը: Ի դեպ, վրաց պաշտոնյաներ Սաակաշվիլին, Ժվանիան, Օքրոաշվիլին… հայկական ծագում ունեն. Սանիկիձեն և Մարգվելաշվիլին պատահաբար հայկական ծագում չունեի՞ն: Մի բան էլ. կարո՞ղ է Դուք էլ… վրացական որոշ-որոշ «ծագումներ» ունեք:
-Արևելահայկական և արևմտահայկական արմատներ ունեմ. հայրս հայրենադարձների ընտանիքից է, իսկ մայրս… չեմ ուզում ասել, որ քաղաքական շահարկումների տեղիք չտաք:
-Ապա, ապա, պարոն Աշոտյան, ավելի անկեղծ. հո Ղարաբաղի՞ց չեք:
-Ասենք այսպես` Մեծ Սյունիքից, Բաքվից է մայրս:
-«Մո՞ւնք» ենք, էլի, պարոն Աշոտյան, «սաղս», ո՞վ կմտածեր, և դո՞ւ, Բրուտոս:
-Հայկական ավանդական ծագումնաբանական ալգորիթմը չի ենթադրում մայրական կողմով գնահատում:
-Մեկ է` «մունք» եք, Աշոտյան: Եվ վերջին ու ամենակարևոր հարցը. հնարավո՞ր է` վրացական Ձեր այս «վոյաժը»` ուկրաինական զարգացումների ֆոնին, ազդանշանում է, որ մենք «էլի» գնում ենք «Յուրոփ»:
-Գիտե՞ք, ամբողջ հարգանքով Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունների հանդեպ, պետք է ասել, որ Հայաստանը շատ հստակ ամրագրել է արտաքին քաղաքական իր գերակայությունները, որոնք կյանքի կոչելու համար բոլոր այցերն էլ նպաստավոր են: Վրաստան մեկնելուց մեկ-երկու օր առաջ ես մեկնել էի Բրյուսել, Դուք այդ ժամանակ նման «խորաթափանց» և «խորիմաստ» հարցեր չտվեցիք ինձ:
-Աճում ենք, աճում Ձեզ հետ շփվելիս, պարոն Աշոտյան:
-Ի՞նչ անեմ` մի բան մտածեմ, մի հատ էլ Մոսկվա մեկնե՞մ` Ձեր մտահորիզոններն ընդլայնելու համար:
-Չէ, Աշոտյան, մնացեք այդպես «լուսավոր»` «անՌուսաստան»:

Ճեպազրույցը՝
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ